ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախօրեին վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է

15.10.2016 12:12 ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 14-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 հասցեում գործող գրախանութի դիմաց՝ ճանապարհի բանուկ մասում, վրաերթ է տեղի ունեցել, իսկ ժամը 2.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հիշյալ գրախանութի մոտից, անգիտակից վիճակում, բազմաթիվ մարմնական վնասվածքներով «շտապօգնության» խումբը հիվանդանոց է տեղափոխել մոտ 25 տարեկան մի տղամարդու: 
Նույն օրը պարզվել է, որ նշված անձը 1995 թ. ծնված Ֆրունզե Խաչատրյանն է, որը ժամը 12.00-ին  հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: