ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր /այդ թվում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:
Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 37 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.

- 6 ծառայողների՝ «խիստ նկատողություն»,

- 1 ծառայողի՝ «կոչման իջեցում մեկ աստիճանով»,

- 30 ծառայողների` «ոստիկանությունից ազատում»:


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ