ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել․ ներքին անվտանգության վարչության բացահայտումը

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։ Վերջինս տեղեկացրել է, որ 150-250 հազար դրամ կաշառք տալու եղանակով կարող է աջակցել առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալուն: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում քաղաքացիները 2021 թվականի հոկտեմբերից 2022 թվականի ապրիլ անձամբ կամ մտերիմների միջոցով ոստիկանության կապիտանին են տվել պահանջած 150 հազարից 250 հազար դրամը։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ոստիկանության կապիտանը, ի սկզբանե նպատակ չունենալով աջակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացին, խաբեությամբ հափշտակել է գումարները:
ՆԱՎ-ում իրականացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ և որոշում է կայացվել ոստիկանության ծառայողին ներգրավել որպես մեղադրյալ։
Նախաքննությունը շարունակվում է: