Լրագրողներին ներկայացվեց ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2014 թ. 9 ամիսներին կատարված աշխատանքը
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի ինն ամիսներին վարչության կատարած աշխատանքները:
Անցած ինն ամիսներին ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարվել են 414 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն, որոնց արդյունքում՝ 32 դեպքում ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, 7 գործ ուղարկվել է այլ ծառայություններ՝ հետագա ընթացքը լուծելու համար, 100-ը հիմնավորվել են, 34-ը ընթացքի մեջ են:
Քննությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում՝ ոստիկանության 145 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի: Նրանցից 42-ը ազատվել են ոստիկանության համակարգից:
2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ինչպես ծառայողական քննությունների եւ ուսումնասիրությունների, այնպես էլ կարգապահական տույժի ենթարկվածների թիվը, ինչը ոստիկանության որդեգրած հետեւողական քաղաքականության արդյունք է:
Արմեն Հակոբյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: