1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 15-ամյակի կապակցությամբ

20.01.2018 12:11 Միջոցառումներ
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 15-ամյակի կապակցությամբ
Հունվարի 20-ին լրացավ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 15-ամյակը: Այս կապակցության ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով, ներքին անվտագության վարչության՝ ծառայության մեջ աչքի ընկած մի շարք ծառայողներ պարգևատրվեցին:
Ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, անձնակազմի դաստիարակության գործում զգալի ներդրում ունենալու համար «Իրավակարգի ամրապնդման համար» /Արամ Մանուկյան/ մեդալով պարգևատրվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներ Արթուր Բդոյանն ու Մարտին Նահապետյանը:
Օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում ունենալու համար «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներ Ռուբեն Խալապյանը և Գագիկ Պետրոսյանը:
Ձեռք բերած բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները գերազանց կատարելու համար «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայող Արամ Շահինյանը:
Պարգևատրումը կատարեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:
Նշենք, որ 2003 թվականի հունվարի 20-ին, ի կատարումն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջի, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության կառուցվածքում ստեղծվեց ներքին անվտանգության վարչությունը: Այն ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն վարչություն է, որն իր լիազորություններն իրականացնում է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով, «ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կանոնադրությամբ», ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով: