ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 517 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 15 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 11,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 3:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 9 նյութեր: Դրանցից՝
- 7-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են,
- 2-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ ոչ արդարացնող, 1-ը՝ արդարացնող հիմքով)։
2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 7 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 5-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ