ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության  կողմից 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված  աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 647 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 34,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 6,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 22 նյութեր: Դրանցից.

- 5-ով նյութերը քննարկման փուլում են,
5-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 4-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով),
12-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
2-ը կարճվել են /հանցակազմի բացակայության հիմքով/,
9-ը գտնվում են նախաքննության փուլում,
1-ն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։


2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 12 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 11 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 12 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 10-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: