ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 899 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 150 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 99,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 25,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 24:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 47 նյութեր: Դրանցից
- 3-ով նյութերը քննարկման փուլում են,
- 16-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 2-ը՝ վաղեմությունն անցնելու, 13-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով),
- 28-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
- 7-ը կարճվել են /2-ը՝ գործուն զղջալու, 5-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով/,
- 1-ը միացվել է,
- 17-ը գտնվում են նախաքննության փուլում,
- 3-ն ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում։
2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 29 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ:
Քննարկման արդյունքներով ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 20 ծառայող ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։