ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ, Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման է ենթարկվել 35-ամյա Սամվել Վ.-ն, որը 2018թ. հունիսի 14-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Խարդախությունը) ու 179 հոդվածի 1-ին մասի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:

***

Քրեական հետախուզության բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 58-ամյա Հասմիկ Ա.-ն, որը 2017թ. մարտի 3-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Վաշխառությունը) մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 16.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 40-ամյա Էդմոնդ Ծ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: