Ներկայացան ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 34-ամյա Արտյոմ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 38-ամյա Վարդգես Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: