Ներկայացան Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արամ Ա.-ն: Նա սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Ռաֆիկ Ղ.-ն: Նա սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: