Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը ներկայացավ ոստիկանություն
15.09.2022 10:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: