Ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
01.04.2023 11:28
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊՊԳՎ Նոր Նորքի Պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին Նոր Նորքի բաժին է ներկայացել 35-ամյա Սարգիս Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: