Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
01.08.2022 10:36
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած 43-ամյա Արտաշես Հ.-ն, որը 2019 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: