Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
02.05.2023 11:43
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Դիլիջանի բաժնի, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի քննչական բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է ներկայացել 23-ամյա Արթուր Ա.-ն, որը ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: