Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
02.07.2022 15:54
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 47-ամյա Վաչագան Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: