Ներկայացավ Ստեփանավանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
03.05.2024 10:57
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 53-ամյա Արարատ Բ.-ն մայիսի 2-ին ներկայացել է բաժին: Նա ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) մասի մեղադրանքով:
Արարատ Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: