Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ին բաժին է ներկայացել 38-ամյա Սյուզետա Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
