Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացավ
09.08.2019 11:49
ՃՏ պատահարներ
«Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 15.10-ին, Շիրակի մարզային քննչական վարչություն է ներկայացել 25-ամյա Հովհաննես Կ.-ն, որը մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի և 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: