Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
11.11.2022 11:21
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 10-ին բաժին է ներկայացել 30-ամյա Մանուպրիտ Ս.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: