Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 23-ին բաժին է ներկայացել 31-ամյա Քաջիկ Խ.-ն, որը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
