Հետախուզվողը ներկայացավ Չարենցավանի բաժին
25.07.2019 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավնաի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 24-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել 25-ամյա Գարիկ Ե.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: