Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
26.05.2023 11:25
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 25-ին բաժին է ներկայացել 44-ամյա Արթուր Գ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: