Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
26.07.2022 12:49
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին բաժին է ներկայացել 18-ամյա Վաղինակ Վ.-ն, որը մայիսի 25-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: