Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
26.07.2023 10:49
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 25-ին բաժին է ներկայացել 35-ամյա Լևոն Մ.-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: