Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
30.11.2022 11:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 02.10-ին, Քիշինև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է ներկայացել 22-ամյա Գևորգ Ա.-ն, որը նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: