Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացավ ոստիկանություն
12.05.2022 10:30
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին բաժին է ներկայացել 34-ամյա Նարե Ե.-ն, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: