Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
13.01.2022 13:16
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուստամ Մ.-ն, որը 2021 թ. մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: