Հետախուզվողը ներկայացավ իրավապահների համատեղ միջոցառումների շնորհիվ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 20-ամյա Տիգրան Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը), 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: