Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
19.04.2022 10:40
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին նախաքննական մարմնին է ներկայացել 30-ամյա Դավիթ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: