Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 24-ին բաժին է ներկայացել 22-ամյա Վահե Ա.-ն, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
