ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել 29-ամյա Խաչիկ Ս.-ն, որը դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

***
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել 38-ամյա Համազասպ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել 34-ամյա Հայկ Ա.-ն, որը 2016 թ. մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: