ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացել են կամավոր

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 9.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գարիկ Ղ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի և 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և  բացատրական աշխատանքների շնհորիվ, մայիսի 5-ին, ժամը 15.20-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի  /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: