ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացել է ոստիկանություն

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդ վնասվածքով իրենց է դիմել 1956 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցի փողոցում, վիճաբանության ժամանակ, 2 անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն և պատճառել  վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցի փողոցում, վիճաբանության ժամանակ, Աշոտ Ս.-ին ծեծի ենթարկել և  վնասվածքը պատճառել է 1988 թ. ծնված Գեղայր Մ.-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: