ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը Մոսկվայից ժամանել է Երևան և կամավոր ներկայացել ոստիկաններին

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկաններին է ներկայացել 1988 թ. ծնված Գարիկ Տ.-ն, որը օգոստոսի 28-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-322 հոդվածի (Ինքնիրավչությանը հանցակցելը) 1-ին մասի և 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: