Ներկայացել է կամավոր
07.09.2023 11:49
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Արթուր Ի.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Ի.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: