Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, կամավոր ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ռուբեն Գ.-ն: Նա սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ռուբեն Գ.-ն նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					