Հետախուզվողն օդանավակայանում կամավոր ներկայացել է ոստիկաններին
 
                                            Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 5-ին, ժամը 23.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1991 թ. ծնված Արսեն Բ.-ն, որը 2022 թ. հունիսի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: 
Արսեն Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: 
Խափանման միջոցը` բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					