Ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ինքնակամ ներկայացել է 1999 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի նույն` 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: