Հետախուզվողը ներկայացվել է դատարան
25.11.2022 12:45
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների և ՀԱԱԳ վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 18-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Գնել Գ.-ն: Նա հայտնաբերվել և ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: