Ներկայացվեց պրոբացիայի ծառայություն
09.09.2023 15:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին, ժամը 22.30-ին, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից խուսափելու համար սեպտեմբերի 8-ից հետախուզման մեջ գտնվող դատապարտյալ 45-ամյա մի տղամարդու։ Նույն օրը նա ներկայացվել է պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: