Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին
14.06.2023 12:04
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 13-ին Հայաստան վերադարձել և Էրեբունու բաժին է ներկայացվել 47-ամյա Արման Ա.-ն, որը մարտի 10-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 329.1-րդ և 325-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: