Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմնին
16.12.2021 12:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին Գյուրջյան փողոցից բերման է ենթարկվել 55-ամյա Սամվել Ֆ.-ն, որը ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սամվել Ֆ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: