Ներկայացվեց քննչական բաժին
30.09.2023 12:20
Հետախուզվողի հայտնաբերում

Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 29-ին, ժամը 14.10-ին, Մարգարյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1976 թ. ծնված Սասուն Գ․-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: