Հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին
25.03.2021 13:16
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 24-ին բաժին է ներկայացել 25-ամյա Վահան Կ.-ն, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վահան Կ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: