1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2015» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Գրիգոր Հ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 41 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 118 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին` «Վարդենիս» ցուցանակի տակ, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 148 փամփուշտ, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների, և նռնակի 2 պայթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Արշակ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 Մ» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Մարտին Մ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 69 փամփուշտ:

***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1939 թ. ծնված Թամարա Ե.-ն կամավոր հանձնել է խզակոթը և փողը կտրված, «ՏՕԶ-8» տիպի, 5,6 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող հրացան:

***
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Վանիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Սեդրակ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 57 փամփուշտ ու դատարկ փամփշտատուփ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 15 ու «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: