Հայտնաբերեցին նաև Նիժնի Նովգորոդի օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվողին
14.10.2016 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Սարատովկա գյուղի գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերվել է 1990 թ. ծնված Գևորգ Բ.-ն, որը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 33 հոդվածի 5-րդ մասի /որպես հանցակից/ և 327 հոդվածի 1-ին մասի /փաստաթղթի, պետական պարգևների, կնիքի, ձևաթղթերի կեղծում/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: