ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները թմրանյութ են հայտնաբերել, «Նիսանի» վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել

Փետրվարի 23-ին, ժամը 21.30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Աջափնյակ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Մինչ ոստիկանների մոտենալը ուղևորն իջել էր մեքենայից ու փախել` վազելիս նետելով լուցկու տուփեր ու փաթեթներ: Կարճ հետապնդումից հետո պարեկները բռնել են նրան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 25-ամյա ուղևորին ու 32-ամյա վարորդին` մեքենայով հանդերձ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել են լուցկու տուփեր, որոնց մեջ դեղնականաչավուն զանգվածներ էին՝ ընդհանուր 132 գրամ:
Ըստ բերման ենթարկվածների` հայտնաբերվածը «շոկո» տեսակի թմրամիջոց է:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։