ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Կայացավ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի թեմայով աշխատանքային խմբի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի հիմնական միջոցառումների պլանի համաձայն օգոստոսի 22-ին Երևանում տեղի ունեցավ աշխատանքային խմբի նիստ:
Հանդիպմանը ասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արման Սարգսյանը կարևորեց համակարգող խորհրդի դերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ոլորոտում, իրականացվող ռազմավարությունը և նոր մեխանիզմների մշակումն ու կիրառումը:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգող հաստատված բոլոր հարցերը:
Հաստատվեց այս տարվա սեպտեմբերի 23-ից 27-ը Հայաստանում կայանալիք «Կանալ- կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային օպերացիայի անցկացման պլանը:
Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների կողմից կազմվեց արձանագրություն: