Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
22.06.2018 18:26
Միջոցառումներ
Հունիսի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Օրակարգում ոստիկանության մեկ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութի ու դրա վերաբերյալ եզրակացության քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։